Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու եկավ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա կարճ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Կուտոյանի հետ աշխատանքային շփում է ունեցել։ Մարգարյանը շեշտեց, որ ցավ է ապրում. «Կուտոյանը շատ լավ մարդ և շատ լավ մասնագետ է եղել։ Նա իր մասնագիտությամբ փայլել է»։ Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Մարտիրոսյան

