ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալները: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների լուսանկարը: 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ավանդույթի համաձայն՝ այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5 000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի …

