Ընտանեկան բռնության նվազման առումով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է 2 ուղղությամբ։ Այս մասին «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը։ «Առաջինը՝ նախարարությունն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն է տրամադրում, որը պետության պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերջին 10 ամիսների ընթացքում մենք աշխատել ենք …

