ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը: Փաթեթն ընդունվեց 84 կողմ, 29 դեմ ձայներով: Դրա համաձայն՝ դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. …

