Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօրվա նիստում խոսեց վճարովի ավտոկայանատեղիների խնդրի մասին: Նա, մասնավորապես, ասաց, որ ավագանու հաջորդ նիստին պետք է հրավիրել նաև ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: «Այսպես փչացած հեռախոս է լինում. մենք ասում ենք, իրենք պատասխանում են՝ այսպես չէ, այնպես է»,- ասաց ավագանու անդամը: Քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, դեմ է ոստիկանապետին հրավիրելուն, …

