Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այնուհետ, երկու երկրների ղեկավարների աշխատակազմերը տարածել են հաղորդագրություններ, որոնց բովանդակությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Հայկական կողմը հեռախոսազանգի վերաբերյալ տեղեկատվության հարցում խիստ սահմանափակ է եղել: Միայն նշել են, որ զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի …

