Ինչ են քննարկել Փաշինյանն ու Լուկաշենկոն. Երեւանի եւ Մինսկի հայտարարությունները տարբերվում են միմյանցից

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այնուհետ, երկու երկրների ղեկավարների աշխատակազմերը տարածել են հաղորդագրություններ, որոնց բովանդակությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից:

Հայկական կողմը հեռախոսազանգի վերաբերյալ տեղեկատվության հարցում խիստ սահմանափակ է եղել: Միայն նշել են, որ զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
«Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ ահա բելառուսական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են նաեւ գազի գնի վերաբերյալ հարցեր․ այս դրվագը, սակայն, բացակայում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ: «Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը շեշտել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին ընդհանրապես»,- նշված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Factor.am-ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել, թե որն է երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի կողմից տարածված հաղորդագրություններում առկա էական տարբերությունների պատճառը: Մասնավորապես, ինչու՞ հայկական կողմը չի նշել գազի գնի քննարկման մասին:
«Ոչ մի բանով պայմանավորված չի, դա իրենց մեկնաբանությունն է տեղ գտել իրենց հաղորդագրության մեջ: Մենք էլ տարածել ենք մեր հաղորդագրությունը, որին այս պահին ավելացնելու բան չունենք: Մհեր Գրիգորյանն էլ է գազի գնի հետ կապված նամակ ուղարկել, որը տարածել ենք: Առհասարակ գազի շուրջ խոսակցություններ այս պահին, որպես այդպիսին, չեն ընթանում, բայց գուցե ապագայում լինեն»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը:

Նարեկ Կիրակոսյան