Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նախարարը հայտարարել է, որ տանը ինքնամեկուսացվել է և պահում է բոլոր կանոնները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, իսկ վարակման դեպքերը հասել են 382-ի։ Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը …

