Երևանի ավագանին այսօրվա նիստի ընթացքում քննարկում է որոշ հասարակական կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ տալու որոշման նախագծերը։ Անդրադառնալով թեմային, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց․ «Պարո՛ն քաղաքապետ, ոնց որ եզակի դեպքեր են լինում, որ մեր կարծիքները միանման են լինում»։ «Գնա՜ց»,- արձագանքեց Հայկ Մարությանը։ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է երկար …

