Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը սովորում է քաղաքի Օյունջյան դպրոց-վարժարանում։ Factort.am-ի հետ զրույցում տնօրենը պատմեց, որ աղջիկը սովորում է 7-րդ դասարանում, որևէ բանով աչքի չընկնող, միջին առաջադիմությամբ աշակերտուհի է, աշխույժ ու ժիր երեխա: Տնօրենի հավաստմամբ՝ մայրը պարբերաբար հետաքրքրվել է երեխայով։ «Սկզբնական շրջանում ավելի ակտիվ էր, ծնողական ժողովներին էր գալիս: Ինքը թաղամասի բնակիչ է, …

