2008 թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի ընթացքում։ Նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խոսքը գնում է աջակցության և ոչ թե փոխհատուցման մասին։ …