ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը: «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը մեկնարկած է: Հիշեցնեմ, որ ստեղծվելիք Հանձնաժողովի կազմում, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու …