Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձևաչափով: Հունիսի 3-ին կայացել էր նաև ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 37-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը և Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Միքաելյանը:

«Նիստերի ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում ԱՊՀ մասնակից պետություններում սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի և տնտեսության վրա բացասական հետևանքների հաղթահարման նպատակով համատեղ միջոցառումների մշակման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են հակամենաշնորհային/հակամրցակցային կարգավորումների ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, որոնք ուղղված են համավարակային իրավիճակի վատթարացման հետևանքով ֆորսմաժորային պայմանների առաջացման արդյունքում տնտեսության վրա բացասական հետևանքների մեղմմանը:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում իրականացված առավել կարևոր իրադարձությունների  վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենսդրական նոր նախաձեռնություններին և համավարակի պայմաններում իրականացված միջոցառումներին։

Քննարկվել են նաև «ԱՊՀ մասնակից պետություններում բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» զեկույցը, «Ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» ակնարկի, էլեկտրոնային առևտրի զարգացման պայմաններում ապրանքների և ծառայությունների մատուցման նոր մեխանիզմների մշակման, ֆինանսատնտեսական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: