ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) բարձրագույն գործադիր մարմնի՝ խորհրդի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք բանկի մամուլի ծառայությունից: Նշենք, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ղեկավարում էր 2016-2020 թվականներին: Այս կառույցում նրա պաշտոնավորման ժամկետը լրացել է փետրվարի 1-ին: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը գլխավորում է ԵԶԲ …

