Աշոտ Ղուլյանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Սերգեյ Լավրովի մեկնաբանության վերաբերյալ «Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը, որը հիմնախնդրին ծանոթ է խորքից, կարող էր իրադարձություններին ավելի ամբողջական մեկնաբանություն …

