Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հակաճգնաժամային նոր գործիք ներդրումների խթանման համար։ ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 111 կողմ ձայն: Ըստ Բաբկեն Թունյանի՝ այսպիսով թույլ է տրվում, որ տնտեսվարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, …

