Հայտարարություններ են լինում, որոնցով խախտվում է անմեղության կանխավարկածի իրավունքը, և սա դառնում է արդեն օրինաչափություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Դատախազության 2019 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Երբևէ Ձեզնից չեմ լսել որևէ հայտարարություն, որ, օրինակ, գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննության շահերից ելնելով՝ Դուք դատապարտեք դա»,- ասաց պատգամավորը՝ դիմելով գլխավոր դատախազ …

