Հայաստանում այսօր համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, քաղաքացիների և տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումը իրենց արդյունքը տալիս են։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հայտնի է, որ օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման …

