Արդյո՞ք Երևանի պետական համալսարանում ուսման թանկացումն ազդելու է դասախոսների աշխատավարձի վրա։ Այս հարցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ «Անպայման։ Դրա արդյունքում՝ միջինում 10 տոկոսով կբարձրանա դասախոսների աշխատավարձը։ Դեկտեմբերին կայացած գիտական խորհրդի նիստում ես հայտարարել եմ, որ կվերանայվեն դասախոսների և այն ստորաբաժանումների աշխատավարձերը, որոնք կկարողանան իրենց բաժանմունքում օպտիմալացման հաշվին տնտեսեն փողեր։ …

