ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է. «ՔՈՎԻԴ-19 համաճարակը ավերիչ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսը կանխարգելելու ջանքերը կենսական նշանակություն ունեն աշխարհի բնակչության առողջության համար, բայց դրանց հետևանքով երեխաները հայտնվել են բռնության, այդ թվում՝ չարաշահումների, գենդերային բռնության և սեռական շահագործման ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ։ Որպես այն կազմակերպությունների առաջնորդներ, որոնք պարտավորվել են վերջ դնել երեխաների …