ՌԴ-ում բնակվող հայ երգիծաբան և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր միկրոբլոգում անդրադարձել է վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։ «Մեծ տագնապով հետևում եմ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Հայաստանի այս գեղեցիկ տարածաշրջանն իմ փոքր հայրենիքն է։ Հենց ՀՀ Տավուշի մարզից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները։ Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել։ Պայծառ հիշատակ …

