Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: Վարչապետը ռազմավարական նշանակության խնդիր համարեց միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ վերափոխելը: «Պետք է վերափոխենք մեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես գրավիչ ներդրումային վայրի։ Այսինքն՝ ամեն տարվա, ամեն տասնամյակի հետ Հայաստանը պետք է ավելի գրավիչ դառնա որպես ներդրումային …

