ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին տրվող աջակցությունը, ինչպես նաև ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը։ Կոնգրեսականի ելույթը հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ջիմ Կոստան, մասնավորապես, ասել է․ «Հուլիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին և Տավուշի մարզում կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ: Դրանից հետո …

