«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

