Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդիսանալու նաև հետևյալ ոլորտների աշխատողները՝ – Հագուստի արտադրություն, – կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, – կահույքի արտադրություն, – թանկարժեք և ոչ թանկարժեք …