17 Փետրվար 2020 | 19:01
Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը: Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ: Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ, Ձեզնից …