Ռուսաստանը կմիջամտի, եթե ռազմական գործողությունները անկառավարելի դառնան․ Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Ռուսաստանը կմիջամտի, եթե ռազմական գործողությունները անկառավարելի դառնան։ «Պատերազմ Արցախում․ ռազմական բախման արտաքին և ներքին գործոնները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրության ազդեցությունն այսպիսի հակամարտությունների վրա առնվազն վերջին վեց տարիներին թուլացել է, ուստի չպետք է ակնկալել, որ որևէ գործուն մեխանիզմ կձեռնարկվի միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից, բայց առանձին երկրներ, որոնք ռեսուրսներ և ազդեցություն ունեն տարածաշրջանում ընթացող իրադարձությունների վրա, իհարկե՝ կարող են ազդեցություն գործել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա: Խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Թուրքիային:

«Թուրքիան առաջին անգամ հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ: Թուրքիան ղարաբաղյան կոնֆլիկտի ամբողջ պատմության մեջ առաջին անգամ է բացահայտորեն պաշտպանում, աջակցում Ադրբեջանին պատերազմական գործողություններում, նույնիսկ հայտարարություն հնչեց, որ նրանք ռազմական գործողությունները կդադարեցնեն միայն Լեռնային Ղարաբաղի «ազատագրումից» հետո: Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը։ Պետք է սպասել, որ ուժերի հավասարակշռությունը խախտվի, և կողմերից մեկի ռազմական գործողությունները հաջողություններ գրանցեն, միայն այդ ժամանակ կարելի է ակնկալել Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից ավելի խիստ միջամտություն իրավիճակին»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: