ՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած նիստի աշխատանքները: Պատգամավորները կքննարկեն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր:

