«Մոցարտը քաղաքում». այս խորագրով միջոցառման շրջանակում կմիավորվեն մեծանուն կոմպոզիտորի երաժշտարվեստն ու հայ ժամանակակից նկարիչ Արթուր Հովհաննիսյանի Forms And Reflections շարքի ուրբանիստական աշխատանքները: Համերգ-ցուցահանդեսը, որին մասնակցելու են Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ջութակահար Արամ Ասատրյանը, ալտահար Մերի Դոլմազյանն ու թավջութակահար Վահե Դանիելյանը, կանցկացվի սեպտեմբերի 23-ին «Լոֆթ»-ի բակում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի …

