Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, համապատասխան պարագաներով և բժշկական սարքավորումներով: Արյան պաշարներ նույնպես կան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը վստահեցրեց, որ բոլոր նյութերի մատակարարումներն արվում են անխափան, ինչպես նաև բժշկական անձնակազմի տեղափոխումը: «Կան բժիշկներ, ովքեր հենց իրենք են խնդրում …

