ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին տարել են ԱԱԾ․ փաստաբան
Քաղաքականություն
11.11.2020 | 21:50ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն։ Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գարիկ Սահակյանը։
«Իմ տվյալներով՝ արդեն 40 րոպեից ավելի է՝ այնտեղ է: Գործի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ, ես հիմա գնում եմ ԱԱԾ»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել էր Երևան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն:
Անժելա Պողոսյան