ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի Միացյալ Նահանգներ։ Այս մասին նա հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում. հաղորդում է BBC-ն։ «Անտեսանելի թշնամու հարձակմամբ պայմանավորված և մեր հրաշալի քաղաքացիների աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, կստորագրեմ հրաման՝ դեպի Միացյալ Նահանգներ միգրացիայի ժամանակավոր դադարեցման մասին»,- գրել է նա։ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել …