ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ «Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը: Հայկական Զինված ուժերը, ինչպես եւ նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները: Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ …

