Վրաստանում անց է կացվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Վրաստանում անց է կացվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլն անց է կացվում 17 մեծամասնական ընտրատարածքներում: Քութաիսիում անց է կացվում նաև քաղաքապետի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրական օրենսդրության համաձայն, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են, հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում, համապատասխան մեծամասնական ընտրատարածքներում լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուներ: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլ են անցել վեց ընտրական սուբյեկտների կողմից առաջադրված թեկնածուներ: Դրանք են. №2 – «Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա – Եվրոպական Վրաստան – շարժում ազատության համար», №5 – Ընտրական բլոկ «Միասնական ազգային շարժում – Միավորված ընդդիմություն «ուժը միասնությանմեջ է», №10 -«Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», №24- «Ալեկո Էլիսաշվիլի – Մոքալաքեեբի», №36 – «Գիրչի», №41 – « Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»:

 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարել են մեկ տոկոսանոց շեմը և հայտնվել խորհրդարանում, հրաժարվում են մտնել օրենսդիր մարմին: Իրենց մանդատներից հրաժարվում է ութ ընդդիմադիր կուսակցություն, դրանք են՝ «Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարության Աղմաշենեբելի», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Գիրչի», «Մոքալաքեեբի», «Լեյբորիստական ​​կուսակցություն»: Նրանք չեն ճանաչում նաև ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն այսօրվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում այնուամենայնիվ ներկայացված են, քանի որ ըստ օրենքի անհնար է թեկնածությունը հանել ընտրությունների երկրորդ փուլին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1 914 տեղամաս և իննը հատուկ տեղամաս: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժ հաստատություններում և մեկուսացման մեջ գտնվող ընտրողներին (կարանտին, ինքնամեկուսացում), ապա ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար ստեղծվել են 80 հատուկ տեղամասեր:

Ընտրողների ընդհանուր թիվը 2 140 210 է:

ԿԸՀ-ում ասում են, որ չնայած համավարակին ընտրություններին մասնակցելն անվտանգ է, քանի որ ընտրատեղամասերում նախատեսված են բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք կանխելու են վարակի տարածումը: Ընտրատեղամաս հասնելուն պես անհրաժեշտ է կրել շնչադիմակ, սակայն դրա բացակայության դեպքում, ընտրողներին կապահովեն շնչադիմակով: Նրանց կտրվեն նաև անհատական ​​գրիչներ:

Ըստ ԿԸՀ-ի, նոյեմբերի 21-ի ընտրությունների դիտորդական առաքելություն կատարելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների 9 521 ներկայացուցիչներ, 132 տեղական դիտորդական կազմակերպությունների 47 345 և 48 միջազգային կազմակերպությունների 920 դիտորդներ: Ընտրական գործընթացը լուսաբանելու համար հավատարմագրված է 118 լրատվական կազմակերպության 5 964 ներկայացուցիչ:

ԿԸՀ-ում նշում են, որ ընտրական օրենսդրության համաձայն, տեղամասում քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է: «Պետք է նշել նաև, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել ընտրողների տեղաշարժը ընտրատեղամասի մուտքի մոտ, իսկ քվեարկության իրավունքը նախատեսված է օրենքով: Քվեարկությունը գաղտնի է, և ոչ ոք իրավունք չունի վերահսկելու կամ բացահայտելու որևէ մեկի ընտրությունը»,- հայտարարել են ԿԸՀ-ում:

Հատկանշական է, որ կառավարության որոշման մեջ կատարվել է փոփոխություն, որի հիման վրա նոյեմբերի 20-ից վերացվել է տեղաշարժի սահմանափակումը, Հետևաբար, ընտրական գործընթացում ներգրավված կողմերը կկարողանան առանց սահմանափակումների տեղաշարժվել: Հրամանագիրն ուժի մեջ է մինչև նոյեմբերի 22-ի առավոտյան 05:00-ն:

Ժամը 20:00-ին, քվեարկության գործընթացի ավարտից հետո, կսկսվի ձայների հաշվարկի ընթացակարգը: Տեղամասերի ամփոփ արձանագրությունները կազմվելուց հետո դրանք հնարավորինս շուտ կներկայացվեն ԿԸՀ -ի համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանք կբեռնվեն results.cec.gov.ge կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական/հեռախոսային կենտրոնը – 2 51 00 51 և առցանց չաթը գործում են ժամը 07:00-ից: Խուլ ու լսողություն չունեցող ընտրողները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ տեսազանգի միջոցով: