25 Հոկտեմբեր 2020 | 10:00
Այս գիշեր հրետանի է կիրառվել Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ավետարանոց գյուղի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ …