ԱՀԿ-ն հաստատել է Pfizer / BioNTech պատվաստանյութի արտակարգ կիրառումը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իրավունք է տվել Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը: Այն համապատասխանում է անվտանգության և արդյունավետության անհրաժեշտ չափանիշներին: Դրա օգտագործման առավելությունները գերազանցում են հավանական վտանգները, հայտնում է ԱՀԿ-ն. գրում է VOA-ն:

Կառույցը տալիս է արտոնություն համաճարակների դեմ պայքարելու համար անհրաժեշտ դեղամիջոցներին, որոնց թեստերի արդյունքները դեռևս վերջնական չեն: Դրանից հետո աշխարհի երկրները կարող են արագացնել ներքին արտոնման գործընթացը, իսկ ՄԱԿ-ը կարող է սկսել պատվաստանյութերի գնումները աղքատ երկրների համար:

Pfizer / BioNTech պատվաստանյութը օգտագործվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում COVID-19- ի դեմ պայքարի համար: Ռուսաստանում կիրառվում է տեղական Sputnik V պատվաստանյութը:

Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է վարակի մոտ 84 միլիոն դեպք: ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում հիվանդների ու մահերի թվով: Համաճարակի սկզբից ի վեր այստեղ գրանցվել է ավելի քան 20 միլիոն դեպք: Ավելի քան 350 հազար մարդ մահացել է: