Հայկական կողմը հերքում է այն պնդումները, որ թուրք-ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունները հակազդելու նպատակով Ադրբեջանի Բարդա քաղաքը հրթիռակոծել է միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային զինատեսակներով: Նման պնդում կատարել է Amnesty իրավապաշտպան կազմակերպությունը: Հոկտեմբերի 29-ին կատարած հրապարակմամբ Amnesty Internationa-ը հայտնում է, որ իբր հոկտեմբերի 28-ին «Սմերչ» կասետային հրթիռներ են արձակվել Բարդա՝ հարվածելով հիվանդանոցին հարող բնակելի թաղամասին: Amnesty International-ը …

