Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողը Հայրապետյանն է
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանն, ով 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց հետ կիսեցին Ռուսաստանից Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը:
Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում էին շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես էին գալիս 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից: