Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Մորադաբադ քաղաքի բուժաշխատողներից մեկը մահացել է կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելուց 24 ժամ անց։ Ինչպես լրագրողներին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գարգը, բժիշկները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, մահը վրա է հասել պատվաստման կողմնակի հետևանքների պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նա պատվաստվել է շաբաթ օրը՝ կեսօրին։ Կիրակի օրը շնչառության հետ դժվարություններ …

