Արցախում գարնանացանի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, 95 տոկոսով նվազել է

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները, սակայն դրանց ծավալը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 95 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Այս տարի մինչև մարտի 9-ը, ընդհանուր առմամբ, գարնանացանի աշխատանքներ են կատարվել 46 հեկտար տարածքում՝ նախորդ տարվա 922,1 հեկտարի փոխարեն։ Մասնավորապես՝ 82․6%-ով կրճատվել է հացահատիկային ցանքը, կարտոֆիլի ցանքը՝ 90․9 տոկոսով։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, չի կատարվել եգիպտացորենի, հնդկացորենի, հատիկաընդեղենի, բանջարեղենի, բոստան-պարենային, տեխնիկական, կերային մշակաբույսերի ցանք։

Գարնանացանը մեկնարկել է միայն Ասկերանի շրջանում՝ 46 հեկտար տարածքում՝ նախորդ տարվա 247.1 հեկտարի փոխարեն։

Արցախի գյուղատնտեսության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ գարնանացանի ծավալների նման կրճատումը կապված է տարածքների կորստի հետ։

«Ասկերանի շրջանում ևս, հիմնականում հարթավայրային գոտին, ոռոգվող տարածքները, որ ավելի վաղ գարնանացանն էր արվում, հիմա այդ տարածքը վերահսկողությունից դուրս է»,- նշեց Արցախի Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը:

Ինչ վերաբերում է այն մշակաբույսերին, որոնց ցանքսն այս տարի չի իրականացվել, նախարարության պաշտոնյան նշեց՝ դա ևս տարածքների կորստի հետ է կապված, սակայն առաջիկայում ուշ ցանքս կկատարվի։

«Նոր է սկսվում, եղանակը նոր է բացվում, այդ կուլտուրաների ցանքսի համար եղանակը դեռ նպաստավոր չէ։ Ավելի ուշ ցանքս կկատարվի։ Հարթավայրային գոտում էլ տարածք չունենք վաղ ցանքս կատարելու համար»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ սկսեց Արցախում և օկուպացրեց դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Անժելա Պողոսյան