Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», – ասաց նախարարը։ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, թե ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց։ «Մենք քաղաքական պրոցեսների բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը …

