ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսին հայկական պատվիրակության մասնակցության վերաբերյալ: Հաշվի առնելով մամուլի ընդգծված հետաքրքրվածությունը և բազմաթիվ հարցումները IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ, հարկ ենք համարում տրամադրել հետևյալ տեղեկատվությունը․ Ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում՝ կազմակերպչական հարցերը կանոնակարգելու համար, ընդգրկված են եղել Նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակիցներ, …

