Կոռուպցիոն ցանկացած դրսևորում իր հետևանքն է ունենում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից, առողջապահությունից մինչև իրավապահ-դատական համակարգ: «Կոռուպցիան աստիճանաբար քայքայում, փչացնում է հասարակության առողջ օրգանիզմը։ Լատիներեն կոռուպցիան հենց այդպես էլ նշանակում է՝ քայքայում, փչացում, ապականում, այլասերում։ Կաշառելու գենետիկ նախատրամադրվածությունը, այսպես ասած՝ վերաբերմունքի դիմաց նյութապես հաճոյանալու պատրաստակամությունը մարդու մեջ ի հայտ է եկել պետության ստեղծումից առաջ։ …