ՀՀ ԱԻ նախարարությունը հաղորդագրություն է տարածել նախարարության աշխատակից, արցախյան վերջին պատերազմում զոհված Արտակ Մարտիրոսյանի մասին. «Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, իմանալով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, առանց վարանելու շտապել է նրանց օգնության, ծանր վիրավորում ստացել և կյանքը տվել հայրենիքին: …

