Շանտաժի, ՀՀ-ի վրա կեղտ շպրտելու, վախեցնելու հոսանք կա․ մի օր կզբաղվե՛նք դրանով․ Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Միավորված աշխատանքային» կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ

-Պարո՛ն Արսենյան, Հայաստանում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու և կձևավորվի նոր իշխանություն։ Քաղաքականության դեգրադացիայի, քաղաքական գործիչների՝ շատ դեպքերում ոչ կոմպետենտ լինելու պայմաններում ինչպե՞ս ակնկալել լուծումներ առկա խնդիրներին։

-Այդ քաղաքական գործիչները կոմպետենտ չեն Հայաստանի մարտահրավերներին դիմագրավելու և այդ մարտահրավերներն իրացնելու՝ դրական առումով։ Իրենք կոմպետենտ են Հայաստանում հանդես գալու, հետո փախչելու «մոսկվաներում» լավ ապրելու ակնկալիքով։ Սա է իրենց կվինտեսենցիան իրենց գործունեության, որովհետև հայկական պետական գործիչները, ովքեր ստեղծել ու ժառանգել են Հայաստանը, էդ մարդիկ կոմունիստական համակարգի գործիչներ են, որոնց ստեղծածի արդյունքներն այսօր շահագործում ենք անխնա։ Նորագույն Հայաստանի պետական գործիչները որևէ բազային արժեք, որը շոշափելի կլինի, հայ ժողովրդին չեն տվել։

-Այսօրվա քաղաքականության մեջ հայհոյանքն ու վիրավորանքը գերիշխող է։ Ինչո՞ւ է այդպես։

-Հիմնական արժեքները բանախոսական, բանասիրական, նյութական ոլորտի են։ Այդ արժեքների հետ կապված լուրջ մտահոգություններ ունենք։ Ուրիշ բաներ էլ ենք հիշում, հիշեցնեմ հայտնի թոզ փչողների փչած թոզերը, թե էս է՝ նավթավերամշակման գործարան ենք կառուցելու, երկրորդ թոզը՝ կվերագործարկենք «Նաիրիտը», երրորդ թոզը՝ նոր ատոմակայան կկառուցվի, Կիրովականի քիմկոմբինատը չորրորդ թոզն է, այսինքն՝ էս թոզերը փչելով, ծխածածկույթ անելով զբաղված են իրենց հնարավորությունները փող, ռեսուրս սարքելով, մարդկանց տներից հանելով, դրանց տեղը շենքեր սարքելով և էդ շենքերում իրենք լիքը անշարժ գույք ունենալով։ Դա շատ ծիծաղելի է։

-ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ արտահերթը մրցակցային չի լինելու Փաշինյանի օրոք՝ կեղծվելու են, և նոր ճգնաժամ է սկսվելու։ ՀՓՇ-ն պնդում է իր առաջարկը Մանուկյանի վարչապետության հարցով, ակցիաները շարունակվելու են։ Ընտրակեղծիքներ անելու ռեսուրսներն այսօր ո՞ւմ ձեռքին են՝ փորձելու իշխանություն գնել։ Արդյո՞ք կասկածյալը միայն իշխանությունն է։

-Իմ տեսակետով՝ իշխանությունը կասկածյալ չի։ Իշխանությունն անմեղության կանխավարկածից ելնելով՝ պետք է այդ թեմային չանդրադառնա նույնիսկ։ Մենք ունենք հետևյալ վիճակագրական բազան, որի ուսումնասիրմամբ կարող ենք անել հետևություն՝ մենք ունենք ընտրություն, որն արել է այս իշխանությունը, դրանք խորհրդարանական ընտրություններն են, որը որևէ տեղ և որևէ ձև վիճարկված չի եղել։ Սրա դիմաց ունենք ընտրություններ, որոնք կեղծված են և որոնք իրենք են արել՝ նրանք, որ այսօր ասում են, թե իշխանությունը կկեղծի։ Ես՝ որպես ողջամիտ մարդ, իշխանության կողմից ընտրության կեղծման փաստեր կարող եմ արձանագրել միայն կեղծելուց հետո, այլ ոչ թե սկսեմ խոսել նրա մասին, որ իշխանությունը կկեղծի, որովհետև իրենք կարծում են, որ կկեղծի։ Է, կարծե՛ք։

-Կլինե՞ն ուժեր, որոնք կգնան ընտրությունների ապալեգիտիմացման՝ կասկածի տակ դնելու նաև ապագայում ընտրվելիք իշխանության օրինականությունը։

-Եթե ՀՀ բնակիչները, քաղաքացիները գտնում են, որ արտահերթ ընտրությունների արդյունքներով կձևավորվի իշխանություն, որը ստանալու է ՀՀ բնակիչների վստահությունը, այդ ապալեգիտիմացման պրոցեսները կդասակարգենք հետևյալ գործունեությունների շարքին՝ ՀՀ-ում կա մի հոսանք, որի գործը միայն ՀՀ-ի վրա կեղտ շպրտելն է, վախեցնելն է, շանտաժներ անելն է։ Կզբաղվենք էլի մի օր դրանով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան