ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-25-ը «Ասպար Արմս» հրաձգարանում տեղի կունենա պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս մրցույթի անցկացմամբ նպատակ ունի պետական մարմինների աշխատողների շրջանում խթանել առողջարարական, մարզական աշխատանքները, նպաստել նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելուն, մարզաձևի մասսայականացմանը, ինչպես նաև մասնակիցների շրջանում զարգացնել …

