29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել։ Պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, …

