Ազգային ժողովն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է նաև սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով: Սա նշանակում է, որ բացի Արդարադատության նախարարությունից …

