Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, և Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում բնական աղետների դեմ պայքարի բնագավառում տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: Վարչապետը հաջողություն է մաղթել Ճապոնիային այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման գործում և նշել, որ խաղերի հանդիսավոր բացմանը նախատեսվում է նաև հայաստանյան պատվիրակություն մասնակցությունը:

Ջուն Յամադան պատիվ է համարել Հայաստանում կատարած դիվանագիտական առաքելությունը և այդ ընթացքում կուտակած փորձառությունը: Նրա խոսքով՝ հայ և ճապոնացի ժողովուրդներն արժեհամակարգային, հոգևոր-մշակութային շատ ընդհանրություններ ունեն: Ճապոնիան պատրաստ է օժանդակել մեր երկրի զարգացման, ժողովրդավարության հզորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը մտադիր է տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և իր հետագա գործունեության ընթացքում կշարունակի նպաստել հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար տեխնիկական օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար և նշել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կնպաստի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ հայկական կողմերի համար շարունակում են առաջնահերթություն մնալ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ միջազգային հանրության արձագանքը և այդ առումով հրավիրել նաև ճապոնական կողմի ուշադրությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք հետաքրքրական է համարվել ենթակառուցվածքների ոլորտում գործակցությունը, կարևորվել է ներդրումային գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պատմել է, որ վերջերս Ճապոնիայում կայացած գինիների մրցույթում հայկական գինին առաջատար դիրք է զբաղեցրել:

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի երկկողմ առևտրատնտեսական կապերը ընդլայնվեն, և հայկական արտադրանքը շարունակի հաջողություններ արձանագրել ճապոնական շուկայում: Նիկոլ Փաշինյանը Ջուն Յամադային մաղթել է ամենայն բարիք՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը: