Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև կայացած բանակցությունները նորից անարդյունք ավարտվեցին, գրում է aliq.ge-ն: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնի միջոնորդությամբ շուրջ 7 ժամ շարունակ ընթացող բանակցություններից հետո շվեդ դիվանագետը հայտարարեց, որ կողմերը պատրաստ չէին փոխզիջումների: Վրաստանում ԵՄ ներկայացուցչության կողմից հրապարակված տեքստի համաձայն՝ բանակցությունները ընթացել են 5 թեմաների շուրջ. քաղաքականացված արդարադատության հարցերին անդրադարձ …

